Հրաշահամ թզի օգտակար հատկությունները

Հրաշահամ թզի օգտակար հատկությունները

11:14 5 Օգս, 2017

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոս — 1lur.am:  Թզի համեղ լինելու փաստը ոչ ոք չի հերքում: Սակայն թուզը միայն համեղ միգ չէ, այլ նաև շատ օգտակար է: Գիտական բժշկության մեջ թզենու պտուղները ֆիցին ֆերմենտի պարունակության շնորհիվ օգտագործվում են թրոմբոէմբոլիկ հիվանդությունների ժամանակ: Ֆիցինը տարրալուծում է շարակցական հյուսվածքը և անոթային թրոմբները: Կալիումի մեծաքանակ պարունակության շնորհիվ թզենու պտուղները լայնորեն կիրառվում են սիրտանոթային հիվանդությունների բուժման նպատակով: Թուզն ունի միզամուղ, քրտնաբեր, ջերմիջեցնող, խորխաբեր, հակաբորբոքային, մարսողությունը կարգավորող հատկություն: Թուզը բուժում է փորկապությունը, ստամոքսային հիվանդությունները, բարելավում է արյան կազմը, թոքերի ու երիկամների գործունեությունը, վերացնում է երիկամային քարերը,  ունի հակամիկրոբային ընդունակություն:Տերևների եփուկը միջնադարյան Հայաստանում օգտագործում էին հազի դեպքում, իսկ կաթի հետ եփելու դեպքում օգտագործվում էր կոկորդի ողողման համար: Թուզը հիանալի դիետիկ, սննդարար միրգ է, կարելի է կիրառել թզային մոնոդիետա` 7-14 օրով, որր խիստ օգտակար է հատկապես ստամոքսային հիվանդությունների ու սակավարյունության դեպքում:Տերևներից արտադրվող հյութը` “կաթը”, մեծ հաջողությամբ օգտագործվում է քսուքի տեսքով մաշկային հիվանդությունների, վերքերի բուժման նպատակով: Թզի չիրն օգտակար է բրոնխյալ ասթմայի ժամանակ, հազի և կրծքավանդակի ցավերի համար: Քանի որ թուզը պարունակում են մեծ քանակությամբ բջջանյութ, ուստի հակացուցված է ստամոքսաաղիքային տրակտի բորբոքային հիվանդությունների սրացման ժամանակ, շաքարային դիաբետի և ճարպակալման դեպքում:

loading...