Բրիտանիայի կառավարությունը խուճապի մեջ է. շոտլանդացիները կողմ են անկախությանը

Բրիտանիայի կառավարությունը խուճապի մեջ է. այդպիսի կարծիք է հայտնել Շոտլանդիայի առաջին նախարար Ալեքս Սալմոնդը:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնը խոստացել էր, որ Կառավարությունը Շոտլանդիային ավելի մեծ ինքնավարություն կտա, եթե հանրաքվեի արդյունքում այն մնա Բրիտանիայի կազմում: Սալմոնդի կարծիքով նման հայտարարությունները խուճապի նշան են:

Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնը նույնպես բազմիցս շոտլանդացիներին կոչ է արել մնալ Միացյալ Թագավորության կազմում:

Շոտլանդիայի անկախության հանրաքվեն անց է կացվելու սեպտեմբերի 18-ին: Ամիսներ Շարունակ հասարակական կարծիքի հարցումները ցույց էին տալիս, որ շոտլանդացիների մեծամասնությունը դեմ է անկախությանը, սակայն այժմ պատկերը փոխվել է: Վերջին հարցման տվյալներով` Բրիտանիայից առանձնանալուն կողմ պատրաստ են քվեարկել շոտլանդացիների 51%:

Այս արդյունքը շատ է մտահոգել Բրիտանիայի թագուհուն: Եղիզաբեթ Երկրորդը խորհրդակցություն է անցկացրել այս թեմայով վարչապետ Քեմերոնի հետ: Ակնկալվում է, որ թագուհին քվեարկության օրը կլինի Շոտլանդիայում:

Հարկ է նշել, որ հարցման մեջ հաշվի չեն առնվել չկողմնորոշված քաղաքացիների ձայները:

ԱՎԵԼԻՆ