ԲՀԿ խոսնակը «Քոչարյանական ժամանակներ» ֆիլմի վերաբերյալ

“Քոչարյանական ժամանակներ” վավերագրական ֆիլմի ցուցադրությունը մեծ աղմուկ բարձրացրեց: Այդ առիթով Xnews.am-ը հարց ուղղեց ԲՀԿ խոսնակ,ԱԺ պատգամավոր Տիգրան ՈՒրիխանյանին:

-Պարոն Ուրիխանյան, դուք գիտեք, որ երեկ և այսօր ակտիվ քննարկման գլխավոր հարցերից է դարձել Կենտրոն հեռուստաընկերությամբ ցուցադրված «Քոչարյանական ժամանակներ» ֆիլմը, որը նաև մեծ աղմուկ է բարձրացրել որոշ շրջանակներում: Ինչ կասեք այդ մասին:

-Ես, իհարկե, ցավում եմ, որ մեր հասարակության մեջ այնպիսի անառողջ մթնոլորտ է ձևավորված, որ ցանկացած նման դեպք հիվանդագին ռեակցիաներ է առաջացնում: Սակայն կարծում եմ, որ ձեր նշած դեպքում բավականին մեծ է սպեկուլյատիվ երևույթը և ուղղորդվածության հանգամանքը, ինչն, անշուշտ, չի նպաստում երկրում առողջ մթնոլորտի ձևավորմանը: Այո, մարդիկ պատրաստել են ֆիլմ և այն ցուցադրվել է Կենտրոն հեռուստաընկերությամբ: Հասկանալի է, որ ցանկացած ֆիլմ, բնականաբար, տարբեր ընկալումներ կարող է ունենալ: Հասկանալի է նաև այն, որ այս ֆիլմի պատրաստման հետ ոչ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և ոչ էլ Կենտրոն հեռուստաընկերությունն առնչություն չունեն: Սակայն զարմանալի է այն ոչ առողջ ռեակցիան, որ առաջացել է որոշ շրջանակների կողմից, որը նաև ուղղորդվում է: Ցավոք սա չի խոսում մեր երկրում ցանկացած հարց քաղաքակիրթ ձևով քննարկելու և լուծելու օգտին:

Աղբյուրը` xnews.am 

ԱՎԵԼԻՆ