Նռան հյութը կարող է նպաստել սթրեսի կրճատմանն ու աշխատունակության բարձրացմանը

Շոտլանդացի գիտնականներն ապացուցել են, որ սրտի խփոցների հաճախականությունը կրճատել, սթրեսը նվազեցնել ու աշխատունակությունը բարձրացնել կարող է միայն նռան հյութը: Փորձին մասնակցել է կամավորների խումբը: Նրանց առաջարկել են երկու շաբաթվա ընթացքում ամեն օր 500 մլ հյութ խմել, հարցաթերթիկ լրացնել տրամադրության եւ աշխատանքային գործընթացի տպավորությունների վերաբերյալ: Պարզվել է, որ 15 օրվա ընթացքում կամավորներն աշխատանքում ոգեւորվածություն են զգացել: Նրանց սրտի խփոցները կրճատվել են, կայունացել է հուզական ֆոնը: Այս մասին գրում է «Myjane.ru»-ն:

Նշենք նաեւ, որ նռան հյութը նվազեցնում է ճարպակալման հակվածությունը, կայունացնում է արյան ճնշումը, օգնում հաղթահարել սրտի նոպաները, ուղեղի կաթվածը, քաղցկեղը, երիկամների հիվանդությունը եւ կանխում է արագ ծերացումը:

ԱՎԵԼԻՆ