Երևանում Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի մասնաճյուղ կբացվի

ՀՀ Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց Երևանում Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մասնաճյուղ բացելու առաջարկությանը:
ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը նշեց, որ համաձայնագրի ստորագրումից հետո մեկամսյա ժամկետում Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանին պետք է ներկայացնել մասնաճյուղի գործունեությունը ֆինանսավորելու առաջարկություն ներկայացրած ներդնող կազմակերպության տվյալները:

ԱՎԵԼԻՆ