Թվիթերը մարդկանց հոգեկան հիվանդ է դարձնում

Թվիթերը մարդկանց հոգեկան հիվանդ է դարձնում

21:48 8 Օգս, 2019

Սոցիալական կայքերը ավելի ու ավելի հաճախ են կապում թմրամոլության եւ հոգեբուժական հիվանդությունների հետ, իսկ այժմ նոր հետազոտությունը պնդում է, որ Թվիթերը կարող է դառնալ պսիխոզի պատճառ:

Բեռլինի գիտնականները հետազոտության ընթացքում դիտարկել են 31-ամյա կնոջ դեպքը, ով հոսպիտալացվել էր Թվիթերի չափից դուրս օգտագործման հետեւանքով առաջացած հիվանդությամբ: Ուսումնասիրելով՝ ինչպես են սոցկայքերը ազդում հիվանդների ընկալման վրա, հետազոտողենրը հայտարարել են, որ դրանք կարող են խորացնել եւ նույնիսկ առաջացնել պսիխոտիկ ախտանիշներ:

Նման եզրահանգման է եկել Հումբոլտի անվան Բեռլինի համալսարանի համալսարանական կլինիկայի հետազոտող, դոկտոր Յան Կալբիտերը:

Հետազոտության մեջ ներկայացված կնոջն անվանում են միսիս Ս.: Վերջինս հոսպիտալացվել է սուիցիդային սեւեռուն մտքերով, սակայն ոչ մի հիվանդությամբ չի տառապել: Առաջին ախտանիշնեը նրա մոտ հայտնաբերվել են հոսպիտալացվելուց 8 ամիս առաջ: Դրանից 4 ամիս առաջ կինը օրուգիշեր անցկացրել է Թվիթերում, հաղորդում է FedPost.ru-ն:

Կնոջ հարազատների փոխանցմամբ, կինը նույնիսկ հրաժարվել է ուտելուց եւ քնելուց: Կինը պնդել է, որ հայտնի մարդիկ ծածկագրված հաղորագրությունների միջոցով խոսում են նրա հետ: Նա պնդել է, որ պետք է միշտ գտնվի ցանցում, որպեսզի օպերատիվ կերպով արձագանքի իրեն ուղարված առաջադրանքները:

loading...