Շաբաթական մեկ անգամ խորոված ձուկ ուտելը կօգնի ուղեղի առողջությունը պաշտպանել

Ամերիկացի գիտնականները պնդում են, որ շաբաթական մեկ անգամ խորոված ձուկ ուտեկն օգտակար է ուղեղի առողջության համար: Այս փորձին մասնակցել է 260 մարդ, մագնիսա-ռեզոնանսային պատկերագրության անցկացումից հետո լուսանկարները մանրամասնորեն զննվում էին: Այնուհետ փորձի բոլոր մասնակիցները պետք է պատասխանեին հարցին այն մասին, թե որքան հաճախ են սննդակարգում ձուկ օգտագործում, ինչպես են այն պատրաստում, հաղորդում է «Vladtime»-ը:

Նման հարցն անհրաժեշտ էր, քանի որ գրիլում պատրաստված կամ խորոված ձուկն ավելի շատ օմեգա-3 ճարպաթթու է պարունակում, որոնք հայտնի են մարդու ուղեղի վրա իրենց դրական ազդեցությամբ:

Մթերքը տապակելու ընթացքում նման թթուների կազմությունը խախտվում է:

Արդյունքում հայտնի է դարձել, որ այն մասնակիցները, ովքեր ամեն շաբաթ խորոված ձուկ էին օգտագործում, ավելի բարձր ցուցանիշներ ունեին: Օրինակ, մոխրագույն նյութի՝ հիշողության համար պատասխանատու հատվածի ծավալն ավելի էր 4,3 տոկոսով, իսկ մտածողության համար պատասխանատու հատվածը՝ 15 տոկոսով:

ԱՎԵԼԻՆ