ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ. Ամեն մի ադրբեջանական լուր չէ, որ հարկավոր է մեկնաբանել

Մեր զինվորներն անզեն չեն եւ եթե զինվորներից մեկը ձեռնամարտի է բռնվել հակառակորդի հետ դա միայն այն պատճառով որ իրավիճակն է դա թելադրել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Նա մասնավորապես, գրել է.

«Մի քանի նկատառում այս օրերի լարվածության եւ դրա մեկնաբանության շուրջ.

1. Խնդրում եմ չտրվել ադրբեջանական լրատվամիջոցների խարդավանքներին: Որեւէ մի փաստի մասին առանց ստուգելու որեւէ բան մի գրեք եւ ամեն մի ադրբեջանական լուր չէ, որ հարկավոր է մեկնաբանել:

2. Հայկական կողմն իր կորուստները հստակորեն հայտնում է անուն առ անուն, ավելին մեր հերոսների հուղարկավորությանը մասնակցում են բանակի ղեկավարությունը:

3. Մեր զինվորներն անզեն չեն եւ եթե զինվորներից մեկը ձեռնամարտի է բռնվել հակառակորդի հետ դա միայն այն պատճառով որ իրավիճակն է դա թելադրել:

ԱՎԵԼԻՆ