Ինչպես նիհարել կիվիի օգնությամբ

Կիվին կարևոր դիետիկ միրգ է, այն ունի քիչ կալորիականություն և ածխաջրեր, սակայն պարունակում է մեծ քանակությամբ վիտամիններ: Ընդամենը 2 շաբաթում կիվիով դիետայի օգնությամբ դուք կարող եք ազատվել ավելորդ մի քանի կիլոգրամից:

Դիետան ընթանում է 2 փուլով: Դրա ընթացքում պետք է օրեկան ուտել 10 կիվի: Առավել լավ արդյունքի համար խորհուրդ է տրվում դիետա պահանելուն զուգահեռ կատարել ֆիզիկական վարժություններ:

1-ին փուլ

Նախաճաշ. Մեկ բաժակ թեյ` առանց շաքարավազի, մեկ խաշած ձու, բուտերբրոտ պանրով` առանց կարագի, 3 կիվի:

Ճաշ. 250 գրամ խաշած հավի միս, թարմ բանջարեղենից և կանաչիներով աղցան` առանց աղի, 5 կիվի:

Ընթրիք. 250 գրամ կաթնաշոռ, մեկ բաժակ հյութ, ջուր կամ թեյ, 2 կիվի:

Քնելուց առաջ. Մեկ բաժակ ոչ յուղային յոգուրտ կամ մածուն, 30 գրամ պանիր:

2-րդ փուլ

Նախաճաշ. 2 ձվով ձվածեղ, 1 կտոր տարեկանի հաց, մեկ բաժակ հյութ, 3 կիվի:

Ճաշ. 3 լոլիկ, 300 գրամ եփած ձուկ, մի բարակ կտոր հաց, թեյ, 4 կիվի:

Ընթրիք. Եփած հավի կրծքամիս, եփած ձու, մրգային աղցան կիվիյով և այլ մրգերով, ըստ ճաշակի, նարջի հյութ կամ ոչ յուղային յոգուրտ:

Քնելուց առաջ. Քնելուց առաջ կարելի է ուտել կաթնաշոռ կամ կիվի:

ԱՎԵԼԻՆ