“Խաղաղության համաշխարհային ինդեքս”. Հայաստանը տարածաշրջանում ամենախաղաղասերն է

2014 թվականի “Խաղաղության համաշխարհային ինդեքսի” համաձայն` վերջին 7 տարիների ընթացքում աշխարհում խաղաղությունը պակասել է: Այդ առումով իրավիճակը կտրուկ վատացել է 162 երկրներից 111-ում, բարելավվել` 51-ում: Աշխարհի ամենախաղաղ տարածաշրջան է ճանաչվել Եվրոպան: Ամենախաղաղ երկրներն են  Իսլանդիան, Դանիան, Ավստրիան, Նոր Զելանդիան եւ Շվեյցարիան, ամենավտանգավոր պատերազմական երկրները` Սիրիան եւ Աֆղանստանը: Հայաստանը 97-րդ հորիզոնականում է:  Ռուսաստանը 152-րդն է, Ուկրաինան` 142-րդը, Ադրբեջանը` 123-րդը, Վրաստանը` 111-րդը:

Զեկույցը կազմելիս հաշվի են առնվել ուսումնասիրված երկրներում հասարակական անվտանգությունը, հակամարտությունները եւ զինվածության աստիճանը:

ԱՎԵԼԻՆ