Պուտին. Միջազգային ասպարեզում ՌԴ-ի եւ ԿԺՀ-ի միջեւ ամուր դիվանագիտական կապեր են ստեղծվել

«Կարելի է ասել, որ միջազգային ասպարեզում որեւէ մեկին չվնասող ռուս-չինական ամուր դիվանագիտական կապեր են ստեղծվել: Դրա հիմքում ընկած է գլոբալ գործընթացներում եւ ելակետային տարածաշրջանային հիմնախնդիրներում հայացքների համընկնումը», պետության ղեկավարը հայտարարել է ռուսական դեսպանների հետ հանդիպման ընթացքում: «Սկզբունքորեն կարեւոր է, որ ռուս-չինական բարեկամությունը որեւէ մեկին դեմ ուղղված չէ: Մենք ռազմական կապեր չենք ստեղծում: Հակառակը, այն իրենից ներկայացնում  է 21-րդ դարում պետությունների արտադրողական, իրավաչափ, հարգալից փոխազդեցության վառ օրինակ», – ընդգծել է Պուտինը, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Պուտինը հավաստիացրել է, որ ՌԴ-ն մտադիր է այդ տարածաշրջանում հարաբերություններ  զարգացնել նաեւ այլ ավանդական գործընկերների հետ, այդ թվում նաեւ՝ Հնդկաստանի, Վյետնամի, Ճապոնիայի եւ այլ երկրների հետ՝ ներառյալ ASEAN-ի երկրները: «Ավելի մեծ չափով օգտագործել Լատինական Ամերիկայի եւ Աֆրիկայի պետությունների աճող շուկաները եւ այդ երկրների հետ քաղաքական եւ հումանիտար կապերի հարուստ փորձը», ասել է Պուտինը:

ԱՎԵԼԻՆ