Էլեկտրաէներգիան օգոստոսի մեկից 4 դրամով կթանկանա. հանձնաժողովը կայացրեց որոշումը

Հանրային ծառայություննրը կարգավորող հանձնաժողովն ավարտել է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ հրավիրված նիստը:
Նիստից այս պահին դուրս են եկել պատգամավորները, ովքեր մասնակցում էին նիստին: Պատգամավորներից Արամ Մանուկյանը տեղեկացրեց, որ բոլոր 5 պատգամավորները իրենց ելույթներում նշել են սակագնի բարձրացման անհիմն լինելը, եւ հանձնաժողովի անդամները ոչ մի հակափաստարկ չեն կարողացել ներկայացնել:
«Աչքալուսանք ձեզ, մարդիկ, օգոստոսի մեկից էլեկտրաէներգիայի սակագինը կբարձրանա 4 դրամով: 4 Կոճակ աշխատեց: Ուզում են թող դատի տան ինձ, բայց իրենք այնտեղ որպես 4 կոճակներ աշխատեցին»:
Այժմ բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են , որպեսզի ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանն իջնի եւ պատասխան տա:

ԱՎԵԼԻՆ