Կես ժամով աշխատանքի խափանումը Facebook-ի վրա կես միլիոն դոլար է նստել

Ֆեյսբուքում աշխատանքի կես ժամանոց ընդհատումը, որի արդյունքում օգտատերերն ամբողջ աշխարհից չեն կարողացել մուտք գործել ծառայություն, ընկերությանը 500 հազար դոլար է արժեցել: Նման գնահատումը բերում է Forbes թերթի վերլուծաբանը:

Հիշեցնենք, որ ֆեյսբուքը երեկ՝ հունիսի 19-ին, Երեւանի ժամանակով ժամը 12-ին անհասանելի է եղել: Սոցկայք մուտք գործելիս հաղորդվում էր, որ «ինչ-որ բան այն չէ»: Ելնելով Twitter-ի օգտատերերի գրառումներից՝ անսարքությունը համընդգրկուն է եղել: Ամսական ֆեյսբուքի ակտիվ լսարանը կազմում է 1.3 մլրդ մարդ, իսկ ամեն օր սոցցանց է մտնում մոտ 800 մլն օգտատեր:

«Մեզ մոտ տեխնիկական ընդհատում էր տեղի ունեցել, որի պատճառով մարդիկ չէին կարողանում թարմացնել իրենց էջերը ֆեյսբուքում մի փոքր ժամանակով: Մենք արագորեն ուղղեցինք այդ ընդհատումը եւ ամբողջովին վերականգնեցինք աշխատանքը: Ներողություն ենք խնդրում պատճառած անհարմարությունների համար», Lenta.ru-ին հայտնել է ֆեյսբուքի մամուլի ծառայությունը:

ԱՎԵԼԻՆ