Ուսուցիչներն ահազանգում են

Մեզ արդեն իսկ ուսուցիչներն ահազանգում են այն մասին, որ Շենգավիթի մի շարք դպրոցներում տնօրենների մեծ մասը կուտակային կենսաթոշակից հրաժարվելու դիմումներն ընդունում են, սակայն ստացական չեն տալիս: Այդ ամենից բացի՝ շարունակում են պահումներ կատարել՝ պատճառաբանելով, որ հաշվապահներն են պահումները կատարում: Ուսուցիչների հավաստմամբ՝ այսօր՝ 02.06.2014թ-ին՝ ժամը 8:30-ից 9:00, տնօրենները հանդիպելու են Բելինսկու անվան թիվ 38 դպրոցում (հասցեն` Գարեգին Նժդեհ 22) և խնդրում են լրատվամիջոցների միջոցով հանրայնացնել այս խնդիրը՝ տնօրեններին, և հատկապես կին տնօրեններին, հարցախեղդ անելու միջոցով: Հնարավորության դեպքում խնդրում ենք աջակցեք մեր կոլեգաներին: Կանխավ շնորհակալություն:

«ԴԵՄ ԵՄ մանակավարժներ և գիտաշխատողներ» նախաձեռնող խմբի անդամներ 

ԱՎԵԼԻՆ