«Հրապարակ». Արտակ Շաբոյանն ապրում է՝ պաշտոնանկության վախը սրտում

«Հրապարակ»-ը գրում է. «Ամեն աշխատանքային օրն էլ հաշիվ է Արտակ Շաբոյանի համար, քանի որ նա նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի ամենահավատարիմ մարդկանցից էր, ամեն րոպե կարող է պաշտոնանկ արվել: Ըստ մամուլում տարածած տեղեկությունների, նա իր ամեն քայլը համաձայնեցնում էր վարչապետ Սարգսյանի հետ: Տնտեսվարողներին տուգանելուց առաջ նա թույլտվություն էր հարցնում, ինչն այնքան էլ դուր չէր գալիս նախագահ Սարգսյանին:

Վարչապետ Սարգսյան-Շաբոյան դուետի համագործակցությունը, երբեմն, ընդգծվում էր նույնիսկ կառավարության նիստերի ժամանակ, երբ վարչապետը հարցուպատասխան էր անցկացնում Շաբոյանի հետ, ցուցադրելու համար օրինակ, թե ինչ էական փոփոխությունների է հանգեցրել իր կիրառած «գործիքակազմը» շուկայում:

… Հիմա Շաբոյանի հետ «չեն աշխատում», նա ցանկանում է օր առաջ ավարտել իր կիսատ գործերը: Կիսատ գործերի թվում է, «Հրապարակ»-ի տեղեկություններով, Ջրվեժում կառուցվող ռեստորանը, որի շինարարական աշխատանքների տեմպերը Տ. Սարգսյանի գնալուց հետո արագացել են»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

ԱՎԵԼԻՆ