Վոլտերի մահվան օրն է

Վոլտեր (ֆրանսերեն` Voltaire, 1694թ. նոյեմբերի 21, Փարիզ — 1778թ. մայիսի 30, Փարիզ, իսկական անունը` Ֆրանսուա-Մարի Արուե, ֆրանսերեն՝ François Marie ArouetVoltaire):

18-րդ դարի խոշորագույն ֆրանսիացի լուսավորիչ-փիլիսոփաներից մեկն է, հայտնի է նաև որպես բանաստեղծ, արձակագիր, երգիծաբան, պատմաբան, հրապարակախոս, իրավապաշտպան, վոլտերականությունփիլիսոփայական ուղղության հիմնադիր։ Վոլտերն ունեցել է բեղուն գրիչ, թողել է ավելի քան 20,000 նամակ և 2,000 գիրք ու պամֆլետ։ Նա սոցիալական բարեփոխումների ջատագով էր, Կաթոլիկ եկեղեցու մոլի քննադատ (թեև նրան է պատկանում հայտնի արտահայտությունը. «Եթե Աստված չլիներ, ապա պետք կլիներ նրան հորինել»)։ Ըստ որոշ տվյալների նրա IQ-ի գնահատականը մոտավորապես եղել է 190։

Ֆրանսուա-Մարի Արուե՝ Վոլտերը ծնվել է Փարիզում, իրավաբան Ֆրանսուա Արուեյի ընտանիքի հինգ երեխաներից ամենափոքրն էր։ Մայրը՝ Մարի Մարգերիտ դ’Օմարն ունեցել է ազնվական ծագում։ Սովորել է ճիզվիտական քոլեջում 1704-1711թթ., որտեղ սովորել է լատիներեն, հունարեն։ Հետագայում տիրապետել է նաև իտալերեն, իսպաներեն, անգլերեն լեզուներին։

Հակառակ հոր ցանկության, ով ուզում էր, որ Վոլտերը դառնա իրավաբան, նա սկսեց զբաղվել գրական գործունեությամբ։ Վոլտերի սրամտությունը նպաստում է, որ նա հայտնի դառնա որոշ արիստոկրատական ընտանիքներում, որոնց հետ շփումներ էր ունենում։ Հայրը նրան դասավորեց աշխատելու որպես քարտուղար Նիդերլանդներում Ֆրանսիայի դեսպանատանը։

  • Վոլտերի պատվին է դրվել (5676) Վոլտայր աստերոիդի անունը։

Voltaire բառը իր ազգանվան լատինացված ձևով և ֆրանսերեն le jeune (երիտասարդ) բառակապակցության սկզբնատառերով կազմված AROVET LI արտահայտության շրջագրությունն է։ Այս անունը փիլիսոփան իր համար ստեղծել է 1718 թվականին։

Չնայած այս փաստին Ռիչարդ Հոլմսը պնդում է անվան ծագման իր վարկածը ըստ որի Վոլտեր անունը որոշ չափով կապ ունի արագ և համարձակ ածականների հետ։ Այս փաստը կապված է “voltige” բառի հետ որը նշանակում է ակրոբատիկ հնարքներ ձիու վրա։ Այն կարելի է կապել նաև “volte-face” (դեմ առ դեմ հանդիպել թշնամուն) և “volatile” (ինչ որ թևավոր արարած) բառերի հետ։

Արուե-ն նրա աճող հեղինակությանը հարմար անուն չէր 1719թ. մարտին Ժան Բատիստ Ռուսոին –ին ուղղված նամակը Վոլտերը եզրափակում է, խնդրելով, որ Ռուսոն իր պատասխան նամակը հասցեագրի իրեն որպես Վոլտեր։

Ետգրություն մեջ մասնավորապես նշվում է` “J’ai été si malheureux sous le nom d’Arouet que j’en ai pris un autre surtout pour n’être plus confondu avec le poète Roi” (Ես ինձ երջանիկ չեմ զգում Արուե անվան ներքո, այսպիսով ես սեփականացնում եմ ուրիշը, հիմնականում բանաստեղծ Ռուա-ի հետ շփոթված չլինելու համար։ Սա թերևս վերաբերում է Ադենե լե Ռուա-ին ։ “oi” երկբարբառը արտասանվում է ժամանակակից “ouai”-ի նման, այնպես որ նմանությւոնը Արուեին պարզ է և թերևս հիմնավորված)

Վոլտերը իր աշխատույթունները ստորագրել է առնվազն 178 կեղծանուններով։

ԱՎԵԼԻՆ