Ապամոնտաժվել է նախկինում տեղադրված եւ չգործող 24 կրպակ

Ապօրինի շինարարությունների եւ հողազավթումների կանխման եւ դրանց հետեւանքների վերացման ուղղությամբ իրականացվող հսկողության հետ կապված ամենշաբաթյա աշխատանքային խորհրդակցությանը զեկուցվել է, որ նախորդ շաբաթ արձանագրվել է իրավախախտման 6 դեպք, նախկինում արձանագրված 14 դեպքով էլ իրականացվել են ապօրինի շինության քանդման աշխատանքներ: Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ վերջին երկու շաբաթների ընթացքում ապամոնտաժվել է նաեւ նախկինում տեղադրված եւ չգործող 24 կրպակ: Քաղաքապետը հանձարարել է շարունակել աշխատանքները՝ դրանք պահելով մշտական հսկողության տակ:

Զեկուցվել է, որ որոշ վարչական շրջաններում ավարտվել է համայնքային սեփականություն հանդիսացող եւ վերանորոգման  անհրաժեշտություն ունեցող շենք-շինությունների գույքագրումը: Քաղաքապետը հանձնարարել է առաջիկա 1 ամսում ամբողջությամբ ավարտել գործընթացն ու պատրաստել նախագծանախահաշվային փաստաթղթերը՝ դրանք 2015 թվականի բյուջեում ընդգրկելու համար:

ԱՎԵԼԻՆ