«Սպարտակի» նոր ստադիոնը գրեթե պատրաստ է (ֆոտո)

Մոսկվայի «Սպարտակի» նոր ստադիոն «Օտկրիտիե Արենայի» շինարարական աշխատանքները գրեթե ավարտված են, փոխանցում է Sovsport-ը։ Ավարտվել են նստարանների տեղադրման աշխատանքները, կատարվել է խոտածածկի առաջին կտրումը։ Տեղադրվում են տաքացման եւ խոտածածկի լուսավորման լրացուցիչ համակարգեր։ Կատարվում է ստադիոնի շրջակայքի բարեկարգումը։

Հիշեցնենք, որ «Օտկրիտիե Արենա» ստադիոնի բացման օրը՝ 2014-ի հուլիսի 24-ին, Ռուսաստանի 9-ակի չեմպիոնն ընկերական խաղ է անցկացնելու սերբական «Ցրվենա Զվեզդայի» հետ:

ԱՎԵԼԻՆ