«Եվրատեսիլ». Ռուսաստանը Եվրոպային կպատասխանի «Ինտերտեսիլ»-ով

«Եվրատեսիլ»-ում Ավստրիայի ներկայացուցիչ Կոնչիտա Վյուրստի հաղթանակը Ռուսաստանին ստիպել է այլընտրանքային մրցույթ ստեղծել: Ըստ «Московский комсомолец»-ի, «Ինտերտեսիլ» անունը ստացած փառատոնն անցկացվելու է այս աշնանը, Սոչիում:

«Ինտերտեսիլ»-ում Ռուսաստանը ներկայացնելու է երիտասարդ կատարողների «Հինգ աստղ» մրցույթի հաղթողը, որը մեկնարկելու է Անկախության օրը՝ հունիսի 12-ին, Յալթայում: Մրցույթի մասնակիցների վերջնական ընտրությունը կատարել է ժյուրին, որի կազմում ընդգրկված են եղել Վիկտոր Դրոբիշը, Իգոր Մատվիենկոն, Ալեքսանդր Իվանովը, Ալեքսանդր Մարշալը, Դմիտրի Մալիկովը, Լարիսա Դոլինան, Նադեժդա Բաբկինան, ինչպես նաեւ Ղրիմի մշակույթի նախարար Արինա Նովոսելսկայան:

«Ժամանակին «Ինտերտեսիլ»-ը հրաշալի մրցույթ էր: Հիմա այն կրկին վերածնվում է: Այդ հրաշալի է»,- հայտարարել է Իգոր Մատվիենկոն: Պրոդյուսերը նաեւ նշել է, որ իր հովանավորյալներին արդեն երեք չի ուղարկում «Եվրատեսիլ»:

ԱՎԵԼԻՆ