Բրուցելոզի դեպքեր Գեղաշենում

Հանրապետությունում “Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում” ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների ընթացքում Կոտայքի մարզի Գեղաշեն համայնքի առանձին բնակիչների տնտեսություններում արձանագրվել են խոշոր եղջերավոր կենդանիների բրուցելոզ հիվանդության դեպքեր: Տեղեկատվությունը ստանալուց անմիջապես հետո տեղում կազմակերպվել է համաճարակաբանական հետազոտություն, ինչպես նաև իրականացվել են մի շարք համալիր կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ։

Բնակչության շրջանում,  հատկապես թիրախային տնտեսություններում և վարակված կենդանիների կաթը, կաթնամթերքը սննդում օգտագործած, հիվանդ կենդանիների հետ շփված 464 մարդուց արյան նմուշառումներ են կատարվել լաբորատոր (շճաբանական) հետազոտությունների համար։ Արդյունքում հայտնաբերվել է 17 հիվանդ, որոնցբուժումը կազմակերպվել է։ Միաժամանակ համայնքի ազգաբնակչության շրջանում սահմանվել է բժշկական հսկողություն, բնակչությանը տրամադրվել է ախտահանիչ նյութ` կենցաղային պարագաների ախտահանման համար։ Բնակչության լայն շրջանում իրականացվել է բժշկահիգիենիկ գիտելիքների տարածում և առողջ ապրելակերպի քարոզչություն:

Տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

ԱՎԵԼԻՆ