Գոհար Գասպարյանի մահվան օրն է

Գոհար Միքայելի Գասպարյան (օրիորդական ազգանունը՝ Խաչատրյան, 1924 դեկտեմբերի 14, Կահիրե – 2007 մայիսի 16, Երևան), հայ օպերային արվեստի մեծագույն վարպետ, քնարակոլորատուրային սոպրանո, ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի, սոցիալիստական աշխատանքի հերոս։ Գոհար Գասպարյանը ծնվել է 1924 թվականին Կահիրեում, ուսանել է տեղի երաժշտական ակադեմիայում, սովորել է Է. Ֆելդմանի և Վ. Կարրոյի մոտ։ 1940-ից ելույթներ է ունեցել Կահիրեում։ 1948 թվականին հայրենադարձվել է։ 1949 թվականից Հայաստանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի, հանդես է եկել 23 օպերաների գլխավոր դերերում, նրա երգացանկում տեղ են գտել ավելի քան 500 ստեղծագործություններ։ 1956-ից ԽՍՀՄ ժողովրդական արտիստ էր, 1984-ից սոցիալիստական աշխատանքի հերոս,«Մեսրոպ Մաշտոց» շքանշանակիր։ 1964-ից դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում, 1973-ից՝ Երևանի կոնսերվատորիայի պրոֆեսոր։ Նրա բազմաթիվ աշակերտներ դարձել են համաշխարհային լավագույն բեմերի մեներգիչներ։ Նրա աշակերտն է եղել նաև ապագա ամուսինը՝ օպերային երգիչ, ռեժիսոր, դերասան Տիգրան Լևոնյանը։ 1984 թվականին ընտրվել էԵրևանի պատվավոր քաղաքացի։ Նրան նաև անվանել են «հայկական սոխակ»։ Մահացել է 2007 թ. մայիսի 16-ին։

Գոհար Գասպարյանն ուներ ձայնային լայն դիապազոն, անբասիր տեխնիկա. նրա ձայնն առանձնանում էր ճկունությամբ, երանգների ճոխությամբ, անցումների թեթևությամբ։ Նրան հատուկ էր կատարվող ստեղծագործությունների գաղափարագեղարվեստական բովանդակության խոր դրսևորում և համոզիչ իմաստավորում։ Բելկանտո ոճի խոշորագույն վարպետներից է։

ԱՎԵԼԻՆ