ՏԻՄ ընտրություններում համայնքի ղեկավարի թեկնածու է գրանցվել 80 քաղաքացի. ԿԸՀ

2014թ. հունիսի 8-ին տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են անցկացվելու Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերի թվով 55  համայնքներում, որոնցից 36-ում` համայնքի ղեկավարի եւ 30-ում` ավագանու անդամի ընտրություններ:ԿԸՀ մամուլի ծառայությունից հայտնում են, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում համայնքի ղեկավարի թեկնածու է առաջադրվել 89 քաղաքացի, որոնցից 9-ը ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետում ներկայացրել է ինքնաբացարկի դիմում. գրանցվել է համայնքի ղեկավարի 80 թեկնածու:Ավագանու անդամի թեկնածու է առաջադրվել 201 քաղաքացի: Սահմանված ժամկետում ինքնաբացարկի դիմում է ներկայացվել  ավագանու անդամի 5 թեկնածուի կողմից. գրանցվել է ավագանու անդամի 196 թեկնածու:Համայնքի ղեկավարի գրանցված 80 թեկնածուներից 7-ը, իսկ ավագանու անդամի գրանցված 196 թեկնածուներից 42-ը իգական սեռի ներկայացուցիչներ են: Համայնքի ղեկավարի 80 թեկնածուներից 22-ը մինչեւ 40 տարեկան են, 51-ը` 40-60 տարեկան եւ 7-ը` 60 եւ ավելի: Ավագանու անդամի 196 թեկնածուներից 83-ը մինչեւ 40 տարեկան են, 94-ը` 40-60 տարեկան եւ 19-ը` 60 եւ ավելի:2014թ. հունիսի 8-ի տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածն սկսվում է մայիսի 21-ից:

ԱՎԵԼԻՆ