Հայտնի է Արարատի մարզպետի անունը

Ռուբիկ Աբրահամյանը մայիսի 8-ին նշանակվելու է Արարատի մարզպետ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է կառավարության կայքից:

Որոշման մեջ մասնավորապես ասվում է. «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 88.1-ին հոդ¬¬վածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախա¬գահի 1997 թվա¬կանի մայիսի 6-ի ՆՀ-728 հրա¬մանագրի 1.7-րդ կետը` Հայաստանի Հանրա¬պետության կառավարությունը  ո ր ո շ ու մ     է Ռուբիկ Աբրահամյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արա¬րատի մարզպետ»:

Նշենք, որ Ռուբիկ Աբրահամյանը փոխարինելու է Արամայիս Գրիգորյանին, որը նշանակվել է Բնապահպանության նախարար:

NEWS.am

ԱՎԵԼԻՆ