Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Աֆղանստանի նախագահին՝ սողանքի զոհերի առթիվ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Աֆղանստանի Իսլամական Հանրապետության Նախագահ Համիդ Քարզային՝ Աֆղանստանի Բադախշան նահանգում տեղի ունեցած սողանքի կապակցությամբ, որը բազմաթիվ զոհերի պատճառ է դարձել: Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ նախագահ Քարզային եւ բարեկամ աֆղան ժողովրդին հղած հեռագրում Սերժ Սարգսյանն անկեղծ ցավակցության հետ միասին տոկունություն եւ ոգու արիություն է մաղթել զոհվածների հարազատներին ու մերձավորներին, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում:

Հիշեցնենք, որ մայիսի 2-ին, տեղական ժամանակով ժամը մոտավորապես 13:00-ին տեղի ունեցած սողանքը լեռան ստորոտին գտնվող Հոբո Բարիկ գյուղի ուղղությամբ է թափվել, որի հետեւանքով զոհվել է ավելի քան 2100 մարդ: Շուրջ 100 մարդ փրկվել եւ հիվանդանոց է տեղափոխվել, շարունակվում են տուժածների որոնողական աշխատանքները: Մահացածների թվում կանայք եւ երեխաներ կան:

ԱՎԵԼԻՆ