Մարդկանց սիրտը կարելի է փոխարինել խոզի սրտով

Մարդկանց սիրտը կարելի է փոխարինել խոզի սրտով

20:57 10 Հկտ, 2019

Մեկ տարի առաջ ամերիկացի գիտնականները փոխպատվաստել են գենետիկորեն ձեւափոխված խոզի սրտերը բաբուիններին։ Մեկ տարի անց գիտնականների այս խումբը հայտնել է, որ  փոխպատվաստված խոզի սրտերն ու բաբուինները բավականին լավ վիճակում են։ Կենդանիների օրգանների փոխպատվաստման (քսենոտրասպլանտացիա) ընթացքում ամենամեծ խնդիրը, որը կարող է առաջանալ, անհամապատասխանությունն է։  Ուսումնասիրման համար ընտրվել են հենց խոզերը, քանի որ նրանց անատոմիան համատեղելի է մարդու անատոմիայի հետ: Խոզի սրտի փականներն արդեն օգտագործվել են մարդկու սրտի փականները փոխարինելու համար։

ԱՄՆ –ի Սրտի, թոքերի եւ արյան ազգային ինստիտուտի (NHLBI) հետազոտողների խումբն ավելացրել է մարդկային մի քանի գեներ խոզի գենոմի մեջ՝ ոչնչացնելով այն գեները, որոնք կարող են իմունային պատասխան առաջացնել մարդու օրգանիզմում,  հայտնում է iflscience.com-ը։

Այնուհետեւ խոզի ձեւափոխված սրտերը տեղադրվել են բաբուինի սրտի կողքին։ Բաբուիններին բուժել են  դեղամիջոցներով, որոնք ճնշում են իմունային համակարգը։ Չորս փոխպատվաստված օրգանները ընդունվել են բաբուինների օրգանիզմի կողմից, եւ գործել մեկ տարի՝ երկու անգամ ավելի երկար, քան նախորդ հետազոտությունների ժամանակ։  Հաջորդ քայլով գիտնականները նախատեսում են փոխարինել բաբուինի սիրտը խոզի սրտով ՝ որոշելու համար արդյոք այդպիսի փոխպատվաստումից հետո բաբուինը կարող է ապրել բնականոն կյանքով։

Հետազոտողների այս խումբը կարծում է, որ կենդանիների օրգանների փոխպատվաստումը կարող է լուծել դոնորների պակասի խնդիրը։

NEWS.am

loading...