Թուրքիայում առաջին անգամ արեւելահայերենի դասագիրք է ստեղծվել

Թուրքիայի Էրջիյեսի համալսարանում  արեւելահայերենի ուսուցման համար առաջին անգամ դասագիրք է ստեղծվել։ Թուրքական Diyarbakirsoz կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի Էրջիյեսի համալսարանի գրականության ֆակուլտետի հայոց լեզվի եւ գրականության բաժնի ադրբեջանցի դասախոս Գաֆֆար Չաքմաք Մեհդիյեւը կազմել է արեւելահայերենի ուսուցման համար թուրքերենով դասագիրք։ Ադրբեջանցի դասախոսը նշել է, իր կազմած դասագիրքը Թուրքիայում արեւելահայերենի առաջին դասագիրքն է։  Նա շեշտել է, թե Թուրքիայում հայերենի ուսուցումը հայ-թուրքական հարաբերությունները հասկանալու համար կարեւոր է, իսկ հայ-թուրքական արխիվների բացվելուց հետո մեծ արժեք կունենա։ Բաքվի համալսարանից ժամանած Գաֆֆար Չաքմաք Մեհդիյեւը նշել է, թե վերջին տարիներին Թուրքիայում մեծացել է ուսանողների հետաքրքրությունը հայոց լեզվի եւ գրականության բաժնի նկատմամբ։

ԱՎԵԼԻՆ