Հովհաննես Մանուկյանը նշանակվել է Արդարադատության նախարար

Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր Հովհաննես Մանուկյանը այսօր Սերժ Սարգսյանի որոշման հիման վրա ազատվել է Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից: Մեկ այլ հրամանագրով Հովհաննես Մանուկյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար: Մանուկյանը 2005-2008 թվականներին եղել է Վճռաբեկ դատարանի նախագահը: Հովհաննես Մանուկյանը արդարադատության նախարարի պաշտոնում փոխարինել է Հրայր Թովմասյանին:

ԱՎԵԼԻՆ