Փանոս Թերլեմեզյանի հիշատակի օրն է

Փանոս Թերլեմեզյան (Մարտի 3, 1865, Վան – Ապրիլի 30, 1941, Երևան), հայ նկարիչ և հասարակական  գործիչ։ Ծնվել է Վան քաղաքի Այգեստան արվարձանում 1865 թվականին։ Սովորել  է  տեղի տարրական դպրոցում (1870), որտեղ էլ առաջին անգամ սեր է արթնանում նրա մեջ դեպի նկարչությունը։

  • 1881-86 թվականներին սովորել է Վանի կենտրոնական վարժարանում։ Այդ տարիներին հարել է Արմենական կազմակերպությանը։
  • 1889 – Հարում է սուլթանական կառավարության դեմ պայքարող երիտասարդական խմբավորման, որի համար հետապնդվում է։
  • 1890 – Թուրքական իշխանությունների կողմից հեռակա դատվում է։
  • 1893 – Փախչում է Իրան, ապա մեկնում Թիֆլիս աշխատանք որոնելու։
  • 1894 – Թիֆլիսում աշխատում է նախ տպարանում, ապա «Մշակ» թերթի խմբագրատանը։
  • 1895 – Մեկնում է Պետերբուրգ և ընդունվում գեղարվեստը խրախուսող ընկերության դպրոցը։
  • 1897 – Ամռանը ընկերների հետ մեկնում է Էստոնիա ստեղծագործալու։ Այնտեղ էլ Թուրքական կառավարության պահանջով ձերբակալվում է, ապա ուղարկվում Թիֆլիսի Մետեխի բանտ, հետո՝ Երևան, իսկ այստեղից աքսորվում Իրան։
  • 1898 – Իրանից գաղտնի մեկնում է Փարիզ։
  • 1899 – Ընդունվում է Փարիզի Ժյուլիան գեղարվեստի ակադեմիան։
  • 1904 – Ակադեմիական ցուցահանդեսին ներկայացրած աշխատանքների համար արժանանում է առաջին մրցանակի։ Նույն թվականին, վերջացնելով ուսումը, վերադառնում է Հայաստան։
  • 1905 – Շրջագայում է հայրենի բնաշխարհում նկարում «Լոռեցի հովիվը», «Սանահինի վանքի գավիթը» և այլ նկարներ։
  • 1908-1910 – Ապրում և ստեղծագործում է Փարիզում։ Նկարում է Շիրվանզադեի դիմանկարը։
  • 1910 – Մեկնում է Պոլիս։ Այնտեղ մտերիմ փոխհարաբերություն հաստատում Կոմիտասի, Դանիել Վարուժանի, Սիամանթոյի, Երվանդ Օտյանի և ուրիշների հետ։
  • 1912 – Կոմիտասի հետ մեկնում է նրա ծննդավայրը՝ Կուտինա, որտեղ էլ ստեղծում է Կոմիտասի դիմանկարը։
  • 1914 – Ստեղծագործական շրջագայություն է կատարում դեպի Վան։ Նկարում է «Սիսփան սարը Կտուց կղզուց», «Վանա լիճը» բնանկարները։
  • 1915-1917 – Թիֆլիսում և Ռոստովում կազմակերպում է Հայ արվեստագետների միություն։
  • 1919 – Վերադառնում է Կ. Պոլիս։
  • 1920-1922 – Ստեղծագործական ուղևորություններ է կատարում Իտալիա, Փարիզ, Կ. Պոլիս, նկարելով ծովային տեսարաններ, այդ թվում երգիչ Ա. Շահմուրադյանի դիմանկարը։
  • 1923 – Ուղևորվում է Ամերիկա։ Նյու-Յորքում նկարում է դերասաններ Հ. Աբելյանի, Հ. Զարիֆյանի դիմանկարները։ Կազմակերպում անհատական ցուցահանդեսներ Նյու-Յորքում, Ֆրեզնոյում։
  • 1924 – Ամերիկայում կտակ է ձևակերպում՝ իր մահից հետո ամբողջ դրամական և նյութական ունեցվածքը նվիրելով Հայաստանի ազգային թանգարանին, որն էլ նրա մահից հետո ի կատար է ածվել։
  • 1928 – Վերադառնում է Հայաստան, որտեղ ապրում և ստեղծագործում է մինչև իր կյանքի վերջը։ Երևանում կազմակերպվում է նրա անհատական ցուցահանդեսը։
  • 1928-1930 – Ստեղծագործական շրջագայություն է կատարում Գորիս, Ղափան, Տաթև, Ալավերդի, Ձորագես, նկարելով արդյունաբերական թեմաներով պատկերներ, բանվորների դիմանկարներ բնանկարներ։ Ստեղծում է Ռոմանոս Մելիքյանի, Ավետիք Իսահակյանի, Հրաչյա Աճառյանի, Ակսել Բակունցի և այլոց դիմանկարները։
  • 1941 – Վախճանվում է Երևանում։ Թաղված է Կոմիտասի անվան այգու Պանթեոնում։ Հայաստանի կառավարությունը Թերլեմեզյանի անունով է կոչել Երևանի գեղարվեստական ուսումնարանը։ Պարգևատրվել է Աշխատանքային

ԱՎԵԼԻՆ