Հունաստանում 4,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Հունաստանում 4,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Ըստ Աթենքի Գեոդինամիկայի ինստիտուտի՝ ստորգետնյա ցնցման էպիկենտրոնը գտնվել է Էգեյան ծովի կենտրոնական հատվածում՝ Անդրոս կղզուց 43 կմ եւ Աթենքից 125 կմ հյուսիս: Գլխավոր ցնցմանը հաջորդել են 3,2 եւ 2,8 մագնիտուդով մանր ցնցումներ, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Երկրաշարժը զգացվել է Հունաստանի մայրաքաղաքում եւ երկրի այլ շրջաններում: Զոհերի եւ ավերածությունների մասին լուրեր չեն ստացվել: Հունաստանը եվրոպական մայրացամաքում սեյսմիկ ամենաակտիվ երկրներից է: Այստեղ են գրանցվում Եվրոպայում կատարվող ստորգետնյա ցնցումների գրեթե կեսը: 

Հունաստանում երկրաշարժերի ճնշող մեծամասնությունը ավերածությունների պատճառ չեն դառնում, քանի որ վերջին տասնամյակներում երկրի գրեթե բոլոր շենքերը կառուցվում են հակասեյսմիկ պահանջները հաշվի առնելով: Որպես կանոն՝ ճաքերը հայտնվում են հին շենքերում:

ԱՎԵԼԻՆ