Թուրքիայում կրկին քանդել են հայերի գերեզմանները եւ ոսկորները աղբի տոպրակներով հանձնել են դատախազություն

Թուրքիայի Բինգյոլ նահանգի Յայլադերեի շրջանում հայերի գերեզմանոցում հողային աշխատանքների ժամանակ հայտնաբերված մարդկային ոսկորները մածունի մեծ տարաներով եւ աղբի ռոպրակներով հանձնել են դատախազություն։ Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը, Բինգյոլի Յայլադերեի շրջանում մի զորամասի համար խմելու ջրի խողովակ անցկացնելու ժամանակ փորել են նաեւ 1915-ից հետո լքված մի հայկական գերեզմանոցի տարածքը։ Այդ ընթացքում շինարարները հայտնաբերել են մարդկային ոսկորներ, որոնք տեղավորել են մածունի մեծ տարայի եւ աղբի տոպրակների մեջ եւ դատական փորձաքննության համար հանձնել են դատախազություն։

Խնդրի հետ կապված քրդական  «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության Բինգյոլից ընտրված պատգամավոր Իդրիս Բալուքենը «Ակոս»-ի հետ զրույցում  հայտնել է, թե անհանգստացած է հայերի գերեզմանի ավերման փաստով եւ դրա հետ կապված գրավոր հարցադրում է ներկայացնելու խորհրդարան։

ԱՎԵԼԻՆ