Հնդկաստանում բժիշկները հիվանդի ստամոքսից ոսկու 12 ձուլակտոր են հանել

Դելիի հիվանդանոցներից մեկի բժիշկները գործարարի ստամոքսից ոսկու 12 ձուլակտոր են հանել, հաղորդում է «BBC News»-ը: 63-ամյա տղամարդուն որովայնի սուր ցավերով տեղափոխել են հիվանդանոց: Նրա կարծիքով՝ վատ ինքնազգացողության պատճառը շշի խցանն էր, որը կնոջ հետ վեճից հետո կուլ էր տվել: Սակայն երեք ժամ  տեւած վիրահատությունից հետո խցանից բացի բժիշկները հանել են արժեքավոր բեռ՝ ոսկու 12 ձուլակտոր՝ յուրաքանչյուրը 400-ական գրամ քաշով: Սըր Գանգա Ռամի անվան հիվանդանոցի գլխավոր վիրաբույժ բժիշկ Սի Էս Ռամաշանդրանը հաղորդել է, որ իր պրակտիկայում նման բան չի եղել: Վիրահատությունից անմիջապես հետո ոստիկանության ու մաքսային ծառայության աշխատակիցները հարցաքննել են հիվանդին ու առգրավել տարօրինակ գտածոն, հաղորդում է «Lenta.ru»-ն:

Հնդկաստանում մաքսանենգությունը տարածված երեւույթ է, որը ռեկորդային չափերի է հասել այն բանից հետո, երբ իշխանությունները բարձրացրել են ոսկու եւ ոսկյա իրերի ներմուծման տուրքերը:

ԱՎԵԼԻՆ