Վայոց ձորում արջը հարձակվել է 48-ամյա կնոջ վրա

Օրերս արջը հարձակվել է Վայոց ձորի մարզի Ռինդ գյուղի 48-ամյա բնակչուհի Սիրանուշ Վարդանյանի վրա: Այս մասին պատմեց Ռինդի գյուղապետ Հուսիկ Սահակյանը: «Այդ կինը գնացել էր բանջար հավաքելու, արջը հարձակվել է նրա վրա, հրել է: Կինը ձեռքով դեմքը պահել է, արջը բերանը գցել է, ձեռքը ջարդել է, կողքերից էլ գցել է ատամները, էնտեղ լիքը մարդիկ կային, օգնության են հասել, ձայներ հանել, արջը փախել է»,- ասաց նա: Կինը տեղափոխվել է սկզբից Եղեգնաձորի բժշկական կենտրոն, այնուհետեւ՝ Արտաշատ, որտեղ նրան վիրահատել են եւ հույս ունեն, որ ձեռքը կկարողանա օգտագործել: Սիրանուշ Վարդանյանի ամուսնացած է, թոռներ ունի, տնային տնտեսությամբ է զբաղվում, միջադեպի ժամանակ ամուսինն էլ էր նրա կողքին:

Հուսիկ Սահակյանը տեղեկացրեց, որ այդ տարածքում միշտ էլ արջ լինում է, նախորդ տարի էլ հարձակվել էր մեկ այլ գյուղացու վրա, մշտապես հարձակվում է դաշտում գտնվող կենդանիների վրա, փչացնում բերքը: Գյուղապետը շեշտեց, որ իրենց համագյուղացիները ի թիվս բազմաթիվ հմտությունների նաեւ պետք է արջի հետ մենամարտել իմանան:

NEWS.am

ԱՎԵԼԻՆ