Ցավազրկողներ եւ արյունը նոսրացնող դեղամիջոցներ՝ վտանգավոր համադրություն

Հետազոտողները նախազգուշացնում են, որ թոքերում եւ ոտքերում թրոմբագոյացումը կանխարգելելու նպատակով արյունը նոսրացնող դեղամիջոցներ ընդունող հիվանդները կարող են իրենց մոտ ներքին արյունահոսություն առաջացնել, եթե համատեղեն այդ դեղամիջոցները ցավազրկող դեղահաբերի հետ, ինչպիսիք են իբուպրոֆենը կամ ասպիրինը: Այս սովորական ցավազրկող դեղամիջոցները կոչվում են ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղեր (ՈՍՀԲԴ): Նրանց մեջ են մտնում ՝ Advil, Aleve, Bufferin, Excedrin, Motrin и Nuprin, ինչպես նաեւ ասպիրինը: Արյունը նոսրացնող դեղամիջոցներ՝ վարֆարին, Eliquis, Xarelto կամ Pradaxa ընդունող հիվանդները չպետք է ցավազրկողներ օգտագործեն, հաղորդում է  NewMax Health-ը:

Նման արյունահոսությունների գրեթե մեկ քառորդը տեղի է ունենում ՈՍՀԲԴ ընդունելուց հետո 8 օրվա ընթացքում, հայտնում է Սիեթլի Վաշինգթոնի համալսարանի բժշկական դպրոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունքի աշխատակից, առաջատար հետազոտող Բրյուս Դեվիդսոնը: «Պարտադիր չէ դրանք ընդունել մի քանի շաբաթների կամ ամիսների ընթացքում: Արյունահոսության դեպքեր են լինում մեկ դեղաչափից հետո»,- ասել է նա:

Արյունահոսության վտանգը կարող է ավելի մեծ լինել սրտի կծկման խանգարումով կամ նախասրտերի ֆիբրիլյացիայով հիվանդների մոտ, որոնք ընդունում են արյունը նոսրացնող դեղամիջոցները ցավազրկողների հետ միասին, ասում է Դեվիդսոնը:

«Եթե այդպիսի հիվանդների մոտ ցավում է գլուխը կամ մկանները, ապա ավելի լավ է Թայլենոլ ընդունել»,- խորհուրդ է տալիս նա:

NEWS.am

ԱՎԵԼԻՆ