Սիրիական հակամարտության հարցում հայերը պետք է չեզոք լինեն. Սերժ Սարգսյան

Սիրիական  հակամարտության  հարցում  հայերը  պետք  է  չեզոք  լինեն   և   չդառնան  հակամարտության  կողմ, ինչպես  տեղեկացնում  է  Panoram.am-ը  այս  մասին  Հայաստանի  Հանրապետական  կուսակցության  Կենտրոնի  տարածքային  կազմակերպության  «Սայաթ-Նովա»  2  սկզբնական  կազմակերպության   ժողովի   ժամանակ  հայտարարել  է  ՀՀ  Նախագահ   Սերժ  Սարգսյանը։   ՀՀ   Նախագահն   այս   հայտարարությունն արել է՝ անդրադառնալով հայտարարություններին, թե սիրիական ճգնաժամի հետևանքով դժվարին իրավիճակում հայտնված սիրիահայությանը  պաշտպանելու նպատակով այդ երկրում կռվելու  համար  Հայաստանից  զինված ջոկատներ պետք է ուղարկվեն։ «Դա կլինի ամենա մեծ արկածախնդրությունը: Դա կլինի մեր երկիրը վտանգի մեջ  գցելու  ամենամեծ քայլը: Եվ շատվաստակ ունեցող մարդիկ էլ են մեկ-մեկ  ընկնում  այդ արկածախնդրության մեջ: Ով ուզում է կռիվ գնալ, այսօր էլ դեռ մեր  կռիվը  չի ավարտվել, թող գնա սահմանին մեր 18 տարեկան զինվորների կողքին  կանգնի:  Նույնիսկ Սիրիայումհայերը չեզոք պետք է լինեն: Հայերը չեն կարող կողմ  դառնալ»:

 Panoram.am

ԱՎԵԼԻՆ