Հեռավար կրթություն Հայաստանում

ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնում այսօր 4-օրյա հագեցած դասընթացներն ավարտին հասցրեց Պարմայի համալսարանի պրոռեկտոր, հեռավար կրթության կազմակերպման գծով փորձագետ Աննա Մարիա Թամմարոն, ով Հայաստան էր ժամանել Համաշխարհային բանկի Նորարարությունների մրցակցային հիմնադրամի կողմից տրամադրված դրամաշնորհի շրջանակներում «ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Գիտակրթական միջազգային կենտրոնում հեռավար լրացուցիչ շարունակական կրթության կազմակերպում» ծրագրի շրջանակներում: Այսօր Ծրագրի ավելի քան 30 մասնակից ստացավ հավաստագիր: Հիշեցնենք, որ ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ն նախատեսում է սույն թվականի սեպտեմբեր ամսից կազմակերպել հեռավար լրացուցիչ շարունակական կրթություն:  Ծրագրի մեկնարկային սեմինարը տեղի ունեցավ ս/թ մարտի 22-ին ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ում, իսկ մարտի 31-ից Իտալիայի Պարմայի համալսարանի պրոֆեսոր, հեռավար կրթության փորձագետ Աննա Մարիա Թամարոն անց է կացնում հեռավար հարթակում դասընթացների կառուցման և գործարկման մասին հագեցած սեմինար, որին մասնակցում են Ակադեմիայի պրոֆեսորադասախոսական կազմը և գիտաշխատողները, ինչպես նաև հանրապետության մյուս բուհերի հետաքրքրված մասնագետները: Սեմինարները հետագայում ևս կրելու են շարունակական բնույթ:
Մինչև սեպտեմբեր ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ –ն նախատեսում է կառուցել մոտ 20 հեռավար դասընթաց և սկսել դրանց գործարկումը սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներից: Ուսուցումը ծրագրի շրջանակներում լինելու է անվճար:

ԱՎԵԼԻՆ