Կիևի քաղաքականությունը կարող է հանգեցնել Ուկրաինայի փլուզմանը. Շոյգու

«Կիևի իշխանությունների կողմից նեոնացիստների հետ խաղերի մեջ մտնելը և ռուսատյաց տրամադրությունների բորբոքումը կարող է աղետալի լինել ոչ միայն Ուկրաինայի, այլև՝ ողջ Եվրոպայի համար»,- հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Շանհայի անդամ երկրների ռազմական գերատեսչությունների ղեկավարների այսօրվա հանդիպման ժամանակ: Շոյգուն նաև պնդել է, որ Ուկրաինայում իշխանափոխություն իրականացնելու համար օգտագործվել է «Արաբական գարնան» տիպի սցենար:
Շոյգուն նաև նշել է, որ ամենաբարդ իրավիճակում հայտնվել են Ուկրաինայի արևելյան ու հարավային շրջանները, որտեղ ազգայնականները ձգտում են ճնշել ռուսալեզու բնակչության ելույթները, այդ թվում նաև ուժի կիրառմամբ. «Ղրիմի ժողովուրդը արցը դրեց կոշտ և հաստատակամ: Հանրաքվեին, որին մասնակցեց քաղաքացիների 83 տոկոսը, ավելի քան 97 տոկոսը կողմ արտահայտվեց Ռուսաստանի հետ վերամիավորմանը: Ստեղծված իրավիճակում ուկրաինական պետականության համար ամենամեծ սպառնալիքը ոչ թե Ռուսաստանի գործողություններն են, այլ՝ Ուկրաինայի ներքին ճգնաժամը: Ուկրաինայի պետականության սպառնալիքը գալիս է ոչ թե Ռուսաստանի կողմից, այլ՝ ներքաղաքական ու տնտեսական խոր ճգնաժամից: Կիևի իշխանությունների քաղաքականությունը սպառնում է բերել Ուկրաինայի փլուզմանը: Ճգնաժամից դուրս գալու ելքը բացառապես գտնվում է իրավիճակի քաղաքական կարգավորման հարթության վրա»,- ասել է նա: Հայտնում է Ռիա Նովոստին:

ԱՎԵԼԻՆ