Թուրքիան կվերսկսի Ղրիմի հետ օդային հաղորդակցությունը

Թուրքական ավիաընկերությունները պատրաստ են վերսկսել Ղրիմի հետ օդային հաղորդակցումը, հայտնել է «Սիմֆերոպոլ» միջազգային օդանավակայանի դիտորդական խորհրդի նախագահ Գենադի Նարաեւը:  «Թուրքիայի ավիացիոն իշխանությունները հայտարարել են ապրիլի 1-ից դեպի Ստամբուլ թռիչքները վերսկսելու իրենց մտադրության մասին», – ասել է Նարայեւը Սիմֆերապոլի մամուլի ասուլիսում: Ըստ նրա՝ այսօր Սիմֆերոպոլ պարբերական չվերթներն իրականացնում են ՌԴ-ի, Ադրբեջանի, Ուզբեկստանի ավիաընկերությունները: Կիեւի հետ օդային հաղորդակցման վերականգնումը մնում է քաղաքական հարթությունում, հայտնում է «Կրիմինֆորմը»: «Պաշտոնական Կիեւը ուղղակի արգելք է դրել այդ չվերթների վրա», – ընդգծել է օդանավակայանի դիտորդական խորհրդի տնօրենը:

Նա հաղորդել է, որ Ռուսաստանը իրենն է ճանաչել Ղրիմի օդային տարածքը ու համապատասխան փաստաթղթերը ներկայացվել են Քաղավիացիայի միջազգային կազմակերպություն:

«Հետո գործի մեջ են մտնում ԱԳ նախարարները, քանի որ Ուկրաինան եւս իր հավակնություններն է հայտարարում է Ղրիմի օդային տարածքի համար: Դա արդեն արտաքին քաղաքական գերատեսչությունների մակարդակն է ու կարծում եմ, որո առաջիկայում բանակցությունները կավարտվեն ու ավիահաղորդակցության հետ կապված խնդիրներ չեն լինի»,-ընդգծել է Նարաեւը:

Հիշեցնենք որ մարտի  16-ին թուրք վարչապետ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան Ուկրաինան տեսնում է ամբողջական ու անկախ ու մտադիր չէ ճանաչել Ղրիմում տեղի ունեցած հանրաքվեն:

ԱՎԵԼԻՆ