Ֆրանսիայի արտգործնախարար. G8-ը դադարեցնում է Ռուսաստանի անդամակցությունը կազմակերպությանը

«Մեծ ությակը» որոշել է դադարեցնել Ռուսաստանի անդամակցությունը կազմակերպությանը,  twitter-ի իր էջում գրել է Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը: «Մենք որոշել ենք դադարեցնել Ռուսաստանի մասնակցությունը G8-ում», – գրել է նա: «Այն, ինչ վերաբերում է G8-ին, այսպես ասած՝  խոշոր տերությունների երկխոսության քաղաքական ձեւաչափին ընդհանուր առմամբ, մենք որոշել ենք դադարեցնել Ռուսաստանի անդամակցությունը», – հայտնել է Ֆաբիուսը՝ «Էրոպ-1» ֆրանսիական ռադիոկայանի եթերում:

Ֆրանսիայի արտգործնախարարը նաեւ հայտնել է, որ մարտի 18-ի երեկոյան G7-ի առաջնորդները կհավաքվեն առանց ՌԴ-ի ներկայացուցիչների:

ԱՎԵԼԻՆ