Պտղի սեռը կարող է որոշվել մոր արյան անալիզի միջոցով

Պտղի սեռը կարող է որոշվել մոր արյան անալիզի միջոցով

22:12 9 Հկտ, 2019

Այժմ հղի կանայք կարող են պարզել պտղի սեռը՝ առանց ուլտրաձայնային հետազոտություն անցնելու. այդ հետազոտությանը կփոխարինի արյան սովորական անալիզը. հաղորդում է «Reuters»-ը: Նմանատիպ թեստը կարող է օգտակար լինել այնպիսի հիվանդությունների զարգացման ռիսկերի հայտնաբերման գործում, ինչպիսին է հեմոֆիլիան: Հեմոֆիլիան գերազանցապես արտահայտվում է տղաների շրջանում, ու եթե բժիշկները պարզեն, որ երեխան աղջիկ է, տհաճ ախտորոշիչ միջոցառումներից (ամնիոտիկ հեղուկից՝ հարպտղային ջրերից նմուշ վերցնելը) կարելի կլինի խուսափել:

Թեև արյան թեստի միջոցով պտղի սեռի որոշումը բազմաթիվ դրական կողմեր ունի, սակայն որոշ մասնագետներ մտահոգություն են հայտնել, որ այն կարող է ըստ սեռային պատկանելիության սելեկտիվ աբորտների պատճառ դառնալ:

Թեստը կառուցված է մոր արյան մեջ արական սեռական քրոմոսոմի փոքր հատվածների հայտնաբերման վրա. եթե այդ հատվածները հայտնաբերվում են, պտուղը արական սեռի է: Մի շարք արևմտյան բուժհաստատություններում այս տեխնոլոգիան արդեն իսկ կիրառվում է և հայտնի է «պտղի անբջիջ ԴՆԹ-ի անալիզ» անունով:

Ինչ վերաբերում է թեստի ճշգրտությանը, ապա 6500 հղի կանանց արյան հետազոտությունից հետո պարզվել է, որ արական սեռի ճշգրիտ նույնականացումը կազմել է 98,8 տոկոս, իսկ իգական սեռինը՝ 94,8:

Աղբյուրը` impoqrik.am

loading...