Ուկրաինայում մեկնարկել է նախագահական նախընտրական քարոզարշավը

Ուկրաինայում մեկնարկել է նախագահական նախընտրական քարոզարշավը:Արտահերթ ընտրությունները նշանակվեցին Գերագույն ռադայի որոշմամբ, միեւնույն ժամանակ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել էր, որ նախագահի լիազորությունները դեռ մեկ տարի ինքն է կատարելու: Ուկրաինայի հերթական վեցերորդ ընտրությունները պետք է կայանային  2015 թվականի գարնանը: Սակայն եռամսյա բողոքի ակցիաների  եւ  զանգվածային անկարգությունների արդյունքում Գերագույն ռադան հայտարարեց 2004 թվականի Սահմանադրության վերականգնման, Յանուկովիչին պաշտոնից հեռացնելու եւ մայիսի 25-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին: Մինչ այդ նախագահի լիազորությունները կկատարի Ռադայի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը:

Նախագահական ընտրություններին մասնակցելու ցանկություն է հայտնել “ՈւԴԱՌ” կուսակցության ղեկավար Վիտալի Կլիչկոն, “Բատկիվշչինա” կուսակցության ղեկավար Արսենի Յացենյուկը, ով հայտարարել է, որ ընդդիմադիր երեք առաջնորդներն էլ պետք է մասնակցեն ընտրություններին` ինքը, Կլիչկոն եւ “Ազատություն” կուսակցության առաջնորդ Օլեգ Տյագնիբոկը: Լրատվամիջոցները գրում են նաեւ բանտից ազատված Յուլյա Տիմոշենկոյի հնարավոր մասնակցության  մասին: Չի բացառվում Մայդանի ռադիկալաների ներկայացուչի մասնակցությունը: Պայքարի հայտ է ներկայացրել նաեւ Խարկովի նահանգապետ Միխայիլ Դոբկինը:

ԱՎԵԼԻՆ