Արդյոք տեսնում է ՀՀ նախագահը , որ մի <<լեզվանի>> նախարարի պատճառով ԱԺ-ում <<ռազբոռկեք>> են լինում

Այսօր մեկնարկեց ՀՀ ԱԺ հինգերորդ գումարման հինգերորդ նստաշրջանը: Չնայած ծավալուն օրակարգին` բոլորի քննարկման առարկան դարձավ ՀՅԴ ԱԺ խմբակցության ղեկավարի անդրադարձը արդարադատության նախարարի` <<ոչ իշխանական ուժերը ղալաթ են անում>> արտահայտությանը, որին պատգամավորը ըստ իս տվեց կոպիտ, բայց միևնույն ժամանակ արժանի պատասխան:Կարծում եմ արդարադատության նախարարը նման պատասխանից դասեր կքաղի, այլ ոչ վիրավոված, տաքարյուն երիտասարդի նման <<հանրային>> հակապատասխան կտա… և միևնույն ժամանակ, անընդունելի է աշխատանքային շփման այն մակարդակը , որը կիրառվում է տարբեր պաշտոնյաների կողմից, և հանգում` այն կետին, թե ով ում ավելի ուժեղ կվիրավորի, դա էլ հերիք չեր, հանրությանն են զոհ սարքում` իրենց գզվռտոցների ընթացքում:
Հ.Գ. Արդյոք տեսնում է ՀՀ նախագահը , որ մի <<լեզվանի>> նախարարի պատճառով ԱԺ-ում <<ռազբոռկեք>> են լինում:

Րաֆֆի Գյոզալյանի ֆեյսբուքյան էջից

ԱՎԵԼԻՆ