Յանուկովիչի նկատմամբ հետախուզում է հայտարարվել

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, տեղեկացրել է Ուկրաինայի ներքին գործերի նորանշանակ նախարար Արսեն Ավակովը: “Քրեական գործ է հարուցվել` խաղաղ բնակիչների զանգվածային սպանությունների փաստի առթիվ: Յանուկովիչը եւ մի շարք այլ պաշտոնյաներ հետախուզման մեջ են”,- ասել է Ավակովը:

Նշենք նաեւ, որ Ռադան այսօր չեղյալ է հայտարարել “Լեզվի մասին” օրենքը, ըստ որի ռուսերենը նույնպես համարվում էր Ուկրաինայի պաշտոնական լեզուն:

ԱՎԵԼԻՆ