Արմեն Աշոտյանին, Կարեն Ավագյանին ու Էդուարդ Շարմազանովին չարժե անդրադառնալ. Տիգրան Ուրիխանյան

Այդ անձանց հրապարակային գործողությունների վերաբերյալ հանրությունն այլևս զարմանալու առիթ չունի և չի ունենա, որովհետև բոլորին ամեն ինչ պարզ է: Չեմ տեսնում անհրաժեշտություն անդրադառնալ նրանց` հայաստանցիներին մոլորության մեջ գցելու երևույթին: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ մամուլի քարտուղար, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը` մեկնաբանելով ԲՀԿ համագումարից անմիջապես հետո  ԱԺ ՀՀԿ պատգամավորներ Էդուարդ Շարմազանովի, Կարեն Ավագյանի, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի քննադատությունները ԲՀԿ համագումարին հնչած ելույթների վերաբերյալ:

Նրա կարծիքով` վերոնշյալ ՀՀԿ-ականները փորձում են մոլորության մեջ գցել հասարակությանը, և խանգարել այն քաղաքական ուժերին ու գործիչներին, ովքեր բարձրաձայնում են երկրում առկա խնդիրների մասին:
«Իրենց գործողությունների վերաբերյալ կարծում եմ ամեն ինչ պարզ է, նրանց անդրադառնալ չարժե»,- ասաց Տիգրան Ուրիխանյանը:
Նրա խոսքով` իրավիճակը, որը ստեղծվել է երկրում, բխում է սոցիալ-տնտեսական իրավիճակից, հայաստանցիների կենսակերպի անբավարար վիճակից, և ԲՀԿ-ն բոլոր իմաստներով կանգնելու է մարդկանց կողքին` լինելով պահանջատեր ու առաջարկելով սեփական լուծումները:

ԱՎԵԼԻՆ