Թուրքիան Boeing-ին տուգանել է 600 միլիոն դոլարով

Ամերիկյան Boeing-ը Թուրքիայի պաշտպանության նախարարությանը կվճարի  600 միլիոն դոլար տուգանք՝ B737 Peace Eagle օդանավի առաքման զգալի ձգձգումների պատճառով: Թուրք զինվորականները պատվիրված օդանավերը պետք է ստանային դեռեւս 2007թ.: Թուրքիան2000թ. ձեռք էր բերել Peace Eagle չորս օդանավ: Գործարքի գինը կազմել էր 1,5 միլիարդ դոլար: Առաջին թռչող ռադարը թուրք զինվորականները ստացել են միայն 2014 թ. հունվարին, իսկ նրա ընդունումը սպառազինություն նախատեսված է փետրվարի 21-ին:

Նշվում է, որ  յոթ տարվա  ձգձգումների  պատճառը տեխնիկական  անսարքություններն են եղել, որոնք ծագել են օդանավերը հավաքելու եւ փորձարկելու ժամանակ: Սպասվում է, որ երկրորդ օդանավը Թուրքիային է հանձնվելու ընթացիկ տարվա կեսին՝ ամառային փորձարկումների ավարտից հետո, հայտնում է lenta.ru-ն՝ վկայակոչելով Jane’s-ը:

Մինչդեռ, Թուրքիայի ռազմաօդային ուժերի համար Peace Eye օդանավերի մատակարարման զգալի ձգձգումների պատճառով թուրքական կառավարությունը ստիպված էր մեղմացնել իսրայելական արտադրության ռադիոէլեկտրոնային համակարգեր գնելու արգելքը: 2010թ. Թուրքիան  Իսրայելի Elta Systems ընկերությունից ռադիոէլեկտրոնային մի քանի համակարգեր էր ձեռք բերել:

ԱՎԵԼԻՆ