Հրապարակվել է Չառլի Չապլինի միակ վիպակը

Հրապարակվել է Չարլի Չապլինի միակ գրական ստեղծագործությունը, գրում է The Times-ը: “Բեմեզրի լույսերը” վիպակի հիմքում նկարահանվել է  համանուն ֆիլմը: Այն առաջին անգամ կներկայացվի այսօր` Բրիտանական կինեմատոգրաֆիայի ինստիտուտում:  34 հազար բառանոց վիպակը  գտնվել է Չապլինի ընտանեկան արխիվում, որ երկար ժամանակ պահվում էր Շվեյցարիայում, իսկ 2002 թվականին տեղափոխվել է Բոլոնիա` թվայնացման նպատակով: Վիպակի դեպքերը ծավալվում են լոնդոնյան Վեստ Էնդում` 1914 թվականին: Պատմվում է պարուհի Թերեզայի մասին, ով որոշում է ինքնասպանություն գործել այն բանից հետո, երբ հիվանդության պատճառով ստիպված է հրաժեշտ տալ պարուհու կարիերային: Նրան ինքնասպանությունից փրկում է երբեմնի լեգենդար ծաղրածու Կալվերոն: Նա օգնում է Թերեզային վերադառնալ բեմ: Վերջինն էլ իր հերթին օգնում է ծաղրածուին:  Վարկածներից մեկի համաձայն` Չապլինին այս ստեղծագործությունը գրելուց ոգեշնչել է հայտնի խորեոգրաֆ Վացլավ Նիժինսկին, ում հետ Չապլինը հանդիպել է 1916 թվականին Լոս Անջելեսում:

Նշենք, որ “Բեզեմեզրի լույսերը” Չապլինի միակ գրական ստեղծագործությունն է, սակայն մինչ այդ նա գրել է հուշեր, որոնք այնուհետեւ միասնական հրապարակվել են եւ դարձել “Չապլին” գեղարվեստական ֆիլմի սցենար:

ԱՎԵԼԻՆ