«Պետք է գյումրեցիների կոնսենսուս լինի». Միքայել Մելքումյան

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը, անդրադառնալով Գյումրու դեպքերին, ասաց, որ իսկապես պետք է նման դեպքերը բացառել, բայց բացառելու համար նախևառաջ պետք է ամեն ինչ բացահայտել:
«Պետք է գյումրեցիների կոնսենսուս լինի: Պետք է իրավապահ մարմինները գնահատական տան: Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի և ոստիկանապետի հայտարարություններին, ապա պետք չէ կենտրոնանալ դրանց վրա, դրանք աշխատանքային խնդիրներ են: Պետք է կենտրոնանալ քաղաքի վերակառուցման վրա»,- հայտարարեց Մելքումյանը՝ եզրափակելով. «Քաղաքականության մեջ էլ պետք է կարողանալ ծանրակշիռ շփվել»:

ԱԺ «Հանրապետական» խմբակցության անդամ Մկրտիչ Մինասյանն էլ իր հերթին հայտարարեց, թե պետք չէ քաղաքականացնել Գյումրիում տեղի ունեցածը, այդ հարցով պետք է ոստիկանությունը զբաղվի: Խոսելով Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանից՝ Մինասյանը ասաց, թե նա բազում թերություններ և առավելություններ ունի: «Նա իր քաղաքը սիրում էր, բայց, ցավոք, իր շրջապատում կային մարդիկ, ովքեր նպաստեցին այդ իրավիճակի ստեղծմանը»,- հայտարարեց ՀՀԿ-ականը:

Zham. am

ԱՎԵԼԻՆ