«Ժողովուրդ». Բնապահպանության նախարարը կխուսափի՞ պատասխանատվությունից

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դեռեւս հունվարին ՀՀ ՔՕ 291 հոդվածի հատկանիշներով (ընդերքի պահպանման եւ օգտագործման կաննոնները խախտելը) ՀՀ բնապահպանության նախարարության դեմ քրեական գործ է հարուցվել։ Սակայն մինչ օրս  ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն այս գործով չի հարցաքննվել, մինչդեռ հենց նա է ջրօգտագործման թույլտվություններ տվել։ Նկատենք, որ այս նախարարը պատասխանատվությունից  խուսափելու եւ անգամ իր մեղքը ենթակաների վրա բարդելու եզակի ունակություն ունի։

Հիշեցնենք, 2009թ. բացահայտվեց մի դեպք, երբ ԲՆ աշխատակազմի  բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալ Արսեն Պետրոսյանը մի ընկերությունում կատարած ստուգման արդյունքում հայտնաբերված բնապահպանական խախտումներն ամբողջությամբ չարձանագրելու եւ կազմվող ակտի գումարի չափը մինչեւ 10 մլն դրամ նվազեցնելու համար պահանջել էր 5 մլն դրամ կաշառք։ Արդյոք Պետրոսյանն այս քայլին գնացել էր ինքնագլուխ՝ այդպես էլ անհայտ մնաց»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

ԱՎԵԼԻՆ