Լոս Անջելեսը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը

Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը միաձայն ճանաչել է Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը` որպես անկախ եւ ինքնիշխան պետություն: “Արմենպրես”-ի տեղեկացմամբ, բանաձեւում նշվում է, որ ԼՂՀ-ը նպաստում է Կովկասի տարածաշրջանի կայունությանը` անցկացնելով ազատ եւ արդար  ընտրություններ:  Անդրադարձ է կատարվում Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման համար մղված պայքարին, որը ոգեշնչել է նաեւ տարածաշրջանի շատ ժողովուրդների: Միաժամանակ կոչ է արվում միջազգային հանրությանն ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը որպես ազատ, անկախ եւ ինքնիշխան պետություն:

Բանաձեւի հեղինակն է Լոս Անջելեսի խորհրդի հայազգի անդամ Պոլ Գրիգորյանը:

ԱՎԵԼԻՆ