ԲՀԿ նախագահ եղել է, կա ու լինելու է կուսակցության հիմնադիր՝ Գագիկ Ծառուկյանը

Այսօր հրավիրած ասուլիսում մարքսիստ Դավիթ Հակոբյանը տեսակետ էր հայտնել, որ ԲՀԿ առաջիկա համագումարում կուսակցապետ կընտրվի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Անդրադառնալով մարքսիստի այս հայտարարությանը, ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը 1lur.am-ի հետ զրույցում ասաց՝ «ԲՀԿ նախագահ եղել է, կա ու լինելու է կուսակցության հիմնադիր՝ Գագիկ Ծառուկյանը: Ուստի, հավերժ երիտասարդ մարքսիստին կարող եմ ընդամենը բարեկամաբար խորհուրդ տալ՝ իր երկարաշունչ վերլուծություններն անելիս, առնվազն ԲՀԿ-ի մասով, հավատարիմ մնալ մարքսիզմի հիմնարար սկզբունքներից մեկին, այն է՝ ռեալիզմին»:

ԱՎԵԼԻՆ