Թուրքիայում եւս 12 ոստիկանապետ եւ փոխոստիկանապետ է հեռացվել աշխատանքից

Թուրքիայում 2013-ի դեկտեմբերի 17-ին իրականացված «մեծ կաշառք» գործողությունից հետո դեռ շարունակվում է ոստիկանապետերին աշխատանքից հեռացնելու կամ այլ պաշտոնի վերանշանակելու գործընթացը։ Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ոստիկանության գլխավոր վարչության 6 բաժանմունքի պետեր եւ 6 փոխոստիկանապետեր ազատվել են զբաղեցրած պաշտոնից։ Նրանց մի մասն այլ տեղում է պաշտոնի նշանակվել։

Նշենք, որ «Մեծ կաշառք» գործողությունից հետո իշխանությունները այլ պաշտոնի են ուղարկել կամ աշխատանքից հեռացրել են մի քանի հարյուր ոստիկանապետի։

ԱՎԵԼԻՆ